Սպարտակ Ղուկասյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Բավրայում

10:07 • 12.11.12

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը հայտնաբերվել է Բավրայի հսկիչ անցագրային կետում, որտեղից և բերման է ենթարկվել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանությունից:


Հիշեցնենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ այս տարվա օգոստոսի 29 –ից Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել էր հետախուզում՝ օգոստոսի 24-ին Գյումրիի Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց կրակոցներով ուղեկցված վիճաբանությանը մասնակցություն ունենալու կասկածով։


Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ (խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը):


Հիշեցնենք նաև, որ նրա հայրը՝ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ չգիտի՝ որտեղ է որդին, սակայն կարծիք էր հայտնել, որ անպայման կներկայանա իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է, թե որտեղ և ինչով է զբաղված, ապա Վարդան Ղուկասյանն իրեն բնորոշ հումորով ասել էր, թե «արջ է բռնում»: