«Թալիբան»-ի առաջնորդներից մեկը կոչ է արել քանդել եգիպտական բուրգերն ու Սֆինքսը

15:22 • 12.11.12

 «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից Մուրգան Սալեմ ալ- Գոհարին կոչ է արել վերացնել Եգիպտոսի աշխարհահռչակ գանձերը՝ Գիզայի բուրգերն ու Սֆինքսի արձանը, հայտնում է Reuters-ը։

 

«Բոլոր մուսուլմանները պետք է ազատվեն նման կուռքերից և կենտրոնանան միայն իսլամի վրա։ Գիզայի բուրգերն ու Սֆինքսի արձանը պետք է ոչնչացվեն, ինչպես որ Աֆղանստանում ոչնչացվեց Բուդդայի արձանը։ Աստված Մուհամեդ մարգարեին հրամայել է վերացնել բոլոր կուռքերը, ուստի, մենք էլ պետք է այդպես վարվենք»,- ասել է նա։

 

Եգիպտոսի բնակչության շրջանում աճում է մտավախությունն այն հարցի շուրջ, որ արմատական սալաֆիները, որոնք «Մուսուլման եղբայրներ»-ի հետ միասին իշխանության են եկել,  կարող են լուրջ վտանգ ներկայացնել երկրի պատմամշակության ժառանգությանը։