Ռուսաստանը Նյու Յորքի տուժածներին ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկում

00:16 • 12.11.12

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը երկու` մարդասիրական օգնությամբ բեռնված Ил-76 օդանավ է ուղարկում Նյու Յորքի աղետից տուժածների համար, հաղորդում է ИНТЕРФАКС-ը` հղում կատարելով գերատեսչության տեղեկատվության վարչությանը:

 

«Թռիչքի են նախապատրաստվում երկու Ил-76 օդանավեր, որոնցոմ բեռնվել է 27ական տոնա ծածկոցներ և առաջին անհրաժեշտության իրեր», - նշել են ԱԻՆ-ում: