iGo. Apple-ի ապագայի մեքենաները (լուսանկարներ)

17:22 • 23.11.12

Ամերիկացի տրանսպորտային դիզայներ Շեյն Բաքսլին վստահ է, որ տեխնոլոգիաների ոլորտի հսկա Apple-ը ապագայում կարող է ընդլայնել իր գործունեության շրջանակներն ու ներխուժել նաև մեքենաշինության ոլորտ, գրում է LuxPlanet-ը։


Ուստի դիզայները հատուկ այդ նպատակով աշխարհի ամենաթանկ բրենդի համար նախագծել է ապշեցուցիչ փոխադրամիջոցների հավաքածու, որը կոչվում է iGo և բաղկացած է 3 էլեկտրամոբիլներից՝


1.iMe–ն գերկոմպակտ մեքենա է՝ նախատեսված 1 հոգու համար
2. iWe–ն ընտանեկան մեքենա է՝ երկարատև ճամփորդությունների համար
3. iUs–ն iWe–ի սպորտային տարբերակն է և միայն երկուսի համար է նախատեսված


Բոլոր 3 փոխադրամիջոցներն էլ կկառավարվեն Apple Cloud Network ծառայության միջոցով, ինչը, ըստ դիզայների, հնարավորսսություն կտա մեքենաներին, իրարից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա գտնվելով հանդերձ, սլանալ բարձր արագությամբ ու չբախվել իրար։


Բացի այդ՝ մեքենաները շրջակա միջավայրի համար վնասակար նյութեր չեն արտանետի մթնոլորտ։ Մեկ անգամ լիցքավորվելով՝ iMe–ն կկարողանա 55 կմ անցնել, iUs-ը՝ 320 կմ, իսկ iWe-ն՝ 500 կմ։

 

iGo. Apple-ի ապագայի մեքենաները (լուսանկարներ)