BMW-ն նոր М1-ը կթողարկի М8 ինդեքսով 4 տարի անց (լուսանկարներ)
BMW-ն չի հրաժարվել լեգենդար M1 ուպերմեքենայի հետնորդին թողարկելու մտքից: Վերջին տվյալներով, նոր սուպերմեքենան կարող է շուկայում հայտնվել 2016թ., սակայն M1 ինդեքսը թողնելով լեգենդին` փոխարենը կկիրառվի BMW M8 անվանումը, հաղորդում է vesti.ru-ն:
Լուրերն այն մասին, որ BMW-ի մոդելային շարքում վերջապես կարող է հայտնվել М1 սուպերմեքենան արդեն 2008թ-ից են ալեկոծում ավտոսիրողներին: Ավելի վաղ, կոնցեռնի բարձրագույն պաշտոնյաները հերքել էին 70-ականների հայտնի մոդելին հետնորդ նախապատրաստելու մասին լուրերը, սակայն հետո հավաստի տվյալներ հայտնվեցին, ըստ որոնց BMW-ն այնուամենայնիվ, պատրաստվում է նման մեքենա թողարկել:
Նոր դրոշակակրի ստեղծման ջատագովն է BMW-ի ստորաբաժանում համարվող М GmbH-ի ղեկավարությունը, և վերջին տվյալներով, դրա թողարկմանը 3-4 տարի է մնում:
Նախնական տվյալներով BMW M8-ը կընդօրինակի մի շարք տեխնիկական որոշումներ BMW i8 էկոլոգիական նախատիպից: Սակայն, հիմնականում խոսքը վերաբերվում է իրանի կոնստրուկցիոն տարրերին և քաշի տնտեսման լուծումներին:
Automobile պարբերականի աղբյուրները պնդում են, որ սուպերմեքենան բավական ավանդական V8 կստանա, որի հզորությունը մոտ 650 ձիաուժ կլինի:
Նորույթի դեբյուտը 2016թ. կլինի որպես կոնցեռնի կողմից BMW-ի սեփական 100-ամյա հոբելյանին նվեր:










