Բելառուսի ոստիկանությունը փնտրում է վիրտուալ տանկը «գողացողին»

15:26 • 23.11.12

Բելառուսի Գոմելի մարզի քննիչները զբաղվում են World of Tanks խաղի մասնակիցներից մեկի հաշիվը կոտրելու հարցով, որի արդյունքում նա, փաստորեն, զրկվել է իր վիրտուալ տանկից, գրում է gmbox-ը։ 


Վիրտուալ
ունեցվածքի գողության փաստի առթիվ քրեական գործ չեն հարուցում, սակայն Գոմելի ոստիկանությունը որոշել է բացառություն անել. այժմ քննիչները զբաղված են World of Tanks խաղի «գողացված» տանկի որոնումներով։


Ինչպես
հայտնում է Ежедневник-ը, WoT խաղացողներից մեկը դիմել է ՆԳ Գոմելի մարզի վարչություն՝ պահանջելով վերադարձնել վիրտուալ թանկարժեք ռազմական տեխնիկան և պատժել հակերին օրենքի ամբողջ խստությամբ։


Խաղացողը
, ում անունը չի նշվում, խաղի մեջ իրական գումարներ է ներդրել, ինչն էլ ոստիկանների համար բավարար հիմնավորում է դարձել քրեական գործ հարուցելու համար։


«
Քանի որ խոսքը բավականին մեծ վնասի մասին է, մենք այն առանց ուշադրության չթողեցինք»,- ասել է ՆԳՎ Գոմելի մարզի բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների բացահայտման բաժնի պետ Անդրեյ Սերաֆիմովիչը, սակայն վիրտուալ տանկի ստույգ «արժեքը» չի նշել։


Այդուհանդերջ, գործի
բարեհաջող ավարտ չի սպասվում, քանի որ տանկն այլևս գոյություն չունի իր նախկին տեսքով. հակերն այն առանձին մասերով բաժանել է խաղի այլ մասնակիցների, ավելացրել է Սերաֆիմովիչը։
 

 

 

Բելառուսի ոստիկանությունը փնտրում է վիրտուալ տանկը «գողացողին»