HTC-ն կթողարկի J Butterfly-ի նորացված 5 դյույմանոց տարբերակը (լուսանկարներ)
Թայվանական HTC ընկերությունը պատրաստվում է ներկայացնել J Butterfly սմարթֆոնի 5 դյույմանոց տարբերակը, որը կլինի 3 տարբեր գույներով՝ սև, սպիտակ, շագանակագույն, գրում է Вести-ին՝ հղում անելով GSM Arena–ին։
Ինչպես նշում են ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները նոր սմարթֆոնի անվանումը կլինի Deluxe DLX։ Այլ մանրամասներ նորույթի մասին դեռևս հայտնի չեն։
Ըստ նախնական տվյալների, Deluxe DLX-ի շնորհադեսը տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ին։
Հեռախոսը համալրված կլինի Full HD (1920х1080) էկրանով, քառամիջուկ Snapdragon S4 պրոցեսորով, 2 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև 2 տեսախցիկներով՝ 2.1 մեգապիքսելանոցն առջևից, իսկ 8 մեգապիքսելանոցը՝ հետևից։
Ինչպես և Nokia 920-ը, այս հեռախոսում ևս անլար լիցքավորման տեխնոլոգիան է կիրառված։ Deluxe DLX-ի գինը կլինի 600 դոլար։










