Տասը վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել արյան բարձր ճնշումը. հետազոտություն

13:10 • 23.11.12

Գրկախառնություններն ունեն թերապևտիկ էֆեկտ։ Այդ մասին վկայում են Comprehensive Psychology ամսագրի նոյեմբերյան համարում հրապարակված հետազոտությունների արդյունքները, հայտնում է Корреспондент-ը։


Ըստ հետազոտության՝ ամեն օր 10 վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց արյան ճնշումը, ինչպես նաև նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, հանել սթրեսը և կանխել դեպրեսիան։


Բացի այդ, այս նույն «դեղն» ամրացնում է իմունային համակարգը՝ օգնելով դիմակայել վարակներին։


Յան Աստրոմի գլխավորությամբ հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ դրական հույզերը, որոնք առաջանում են  գրկախառնության ժամանակ, հանգեցնում են ֆիզիոլոգիական և կենսաքիմիական ռեակցիաների, մասնավորապես՝ բարձրացնում են օքսիտոցինի մակարդակը («կապվածության և վստահության հորմոն») և նվազեցնում են կորտիզոլի մակարդակը («սթրեսի հորմոն»)։
 

Տասը վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել արյան բարձր ճնշումը. հետազոտություն