Bugatti-ն ներկայացրել է Veyron-ի գերարագ տարբերակը
Մեքենաշինության ոլորտի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը՝ Bugatti-ին, ներկայացրել է Veyron մոդելի նորացված տարբերակը՝ Veyron Super Sport-ը, որը «զինված է» ռեկորդային 1600 ձիաուժից ավելի հզորությամբ շարժիչով, գրում է LuxPlanet-ը։
Ընկերության նոր «գլուխգործոցի» պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա 2013թ-ի սեպտեմբերին՝ Ֆրանկֆուրտի ավտոսրահում։
Ի տարբերություն իր նախորդի, Veyron Super Sport-ը 250 կգ-ով ավելի թեթև է՝ շնորհիվ հիբրիդային տեխնոլոգիաների կիրառման։
Մեքենան ունակ է 100կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 1.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 467 կմ/ժ։










