iPhone–ի վարդագույն ոսկուց պատյանը տնից էլ թանկ գնով է վաճառվում (լուսանկարներ)
Թեև ներկայում աշխարհի տարբեր երկրներ գտնվում են տնտեսական ծանր իրավիճակում, սակայն դա արգելք չի հանդիսանում, որպեսզի մարդիկ շարունակեն ստեղծել լյուքս դասի իրեր՝ օգտագործելով թանկարժեք մետաղներ ու շքեղ ադամանդներ, գրում է UK News-ը։
Այս անգամ իր մտքի թռիչքով զարմացրել է լոնդոնյան Unique դիզայներական ընկերությունը, որը ստեղծել է հանրահայտ iPhone սմարթֆոնի պատյանի հերթական ցնցող տարբերակը, որի գնով կարելի է շքեղ բնակարան գնել։
Նորույթը պատրաստված է 18 կարատանոց վարդագույն ոսկուց, սպիտակ ու վարդագույն հազվագյուտ ադամանդներից, ինչպես նաև իտալական կաշվից։
Սմարթֆոնի պատյանի գինը կազմում է 189 հազար ֆունտ ստերլինգ, ինչը համարժեք է 303 հազար դոլարի։
Բացի այդ ընկերությունը նաև ներկայացրել է iPhone-ի պատյանի ևս մի քանի մոդելներ, որոնք ստեղծված են օձի կաշվից ու զարդարված ադամանդներով, Swarovski-ի բյուրեղներով։










