1976թ. արտադրության Apple 1-ն աճուրդում վաճառվել է 400 000 եվրոյով

14:59 • 25.11.12

Ամերիկյան հանրահայտ Apple ընկերության առաջին համակարգիչներից մեկը՝ 1976թ.-ի Apple 1 մոդելը, գերմանական Քյոլն քաղաքում անցկացված աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 400 000 եվրո գումարով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Euronews-ին։

Գնորդը ցանկացել է անհայտ մնալ։

 

Այս մոդելը ստեղծվել է 1976թ.-ին, ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի կողմից։ Սկզբում սարքն ունեցել է 1 մեգահերց հաճախականությամբ պրոցեսոր, 4 կիլոբայթ օպերատիվ հիշողություն, սակայն չի ունեցել մոնիտոր, սնուցման սարք ու նույնիսկ փակ կորպուս։


Նրա գինը 500-666 դոլար է եղել։

Աճուրդում արդեն վաճառքի է հանվել «ամբողջական համակարգիչը»։


Ամիսներ առաջ Sotheby's աճուրդի տանը նման համակարգիչը վաճառվել էր 374 500 դոլարով։ Իսկ հոկտեմբերին Christie's աճուրդում Apple 1-ը գնորդ չէր ունեցել։
 

1976թ. արտադրության Apple 1-ն աճուրդում վաճառվել է 400 000 եվրոյով