Որքան ակտիվ է մանուկը ինքնուրույն փորձում քայլել, այնքան ակտիվ միտք է ունենում հասուն տարիքում

23:59 • 25.11.12

Մանկաբույժները հաշվել են, որ որպեսզի երեխան քայլել սովորի, նա մինչ այդ պետք է մի քանի տասնյակ անգամ ընկնի և մի քանի հազար փորձնական քայլ կատարի, գրում է meddaily.ru-ն:


Մասնագետները տեսագրել են երեխաների ինքնաբուխ գործունեության 15-60 րոպե տևողությամբ տեսանյութեր:
Հիմնվելով ստացված տեղեկությունների վրա՝ նրանք որոշել են, թե ինչքա՞ն ժամանակ են երեխաները ծախսում սողալու, քայլելու վրա և որքա՞ն ժամանակ է դա տեղի ունենում:


Պարզվել է, որ երեխաները շարժվում են ավելի շատ, քան կարելի է պատկերացնել:


Նա, ով սկսում է քայլել, տեղաշարժվում է հիմնականում ավելի արագ քան սողացողը: Սակայն սկզբում վայր է ընկնում նույնքան անգամ: Նշանակում է, այս պարագայում դրդապատճառը առավել արագ տեղաշարժվելու հնարավորությունն է: Իսկ պրակտիկան առանցքային նշանակություն ունի:


Գիտնականները 7-12 ամսականում գնահատել են հիշողության որակը և տեղեկությունների մշակման արագությունը: Համանման ստուգում է անցկացվել 24-36 ամսեկանում: Իսկ 11 տարեկանում վերջնական հետազոտություն է կատարվել:


Այսպես գիտնականները պարզել են, որ կյանքի սկզբում տեղեկությունների մշակման արագությունը որոշիչ դեր է խաղում 11-ամյա երեխայի օպերատիվ հիշողության որակի հարցում:


Այստեղից հետևություն. մանկական ճանաչողական կարողությունները հետագայում որևէ գործունեությամբ զբաղվելու կարողության զարգացման հիմքն են ստեղծում:

 

Որքան ակտիվ է մանուկը ինքնուրույն փորձում քայլել, այնքան ակտիվ միտք է ունենում հասուն տարիքում