Ռուսաստանի վիրաբույժները սրտի աննախադեպ փական են փոխպատվաստել
ՌԴ սրտանոթային վիրաբուժները աշխարհում առաջին անգամ փոխպատվաստել են սրտի լրիվ հոսքի նորագույն փականը, որը նախագծվել և պատրաստվել է ռուսաստանյան մասնագետների կողմից, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Բակուլևի անվան Սրտանոթային Վիրաբուժություն գիտական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Սերգեյ Նիկոնովին:
Նա նշել է, որ այդ գործողության ժամանակ վիրաբույժների բրիգադին ղեկավարել է կենտրոնի տնօրենը, ողջ աշխարհում հայտնի ակադեմիկոս Լեո Բոկերիան:
«Այդ փականը հորինվել, նախագծվել և պատրաստվել է Պենզայի ընկերության հետ համատեղ: Փականը ներկայում աշխարհում ամենակատարյալն է: Այսօր իրականացվել է այդ փականի աշխարհում առաջին փոխպատվաստման գործողությունը: Անցել է հաջող», - ասել է նա:










