Apple-ը հրաժարվում է Samsung-ի մարտկոցներից
Տեխնոլոգիայի ոլորտի 2 հսկաների ՝Apple-ի ու Samsung-ի միջև արտոնագրերի խախտման վերաբերյալ հակամարտությունը ոչ միայն շարունակվում է, այլև նոր ընթացք է ստանում. Apple-ը պատրաստվում է հրաժարվել Samsung-ի ծառայություններից՝ որպես MacBook-ի և iPad-ի մարտկոցների մատակարարի, գրում է ZD Net-ը՝ հղում անելով Chinese Business News-ին։
Ըստ պարբերականի տվյալների՝ Apple-ն իր գլխավոր մրցակցին «խաղից դուրս» թողնելու համար պատրաստվում է համագործակցել Amperex Technology Limited և Tianjin Lishen Battery ընկերությունների հետ։ Հարկ է նշել, որ ամերիկյան ընկերությունն էկրանների և հիշողության ֆլեշ քարտերի հարցով ևս դիմել է այլընտրանքային ընկերությունների օգնությանը։
Սակայն ոլորտի վերլուծաբանները գտնում են, որ Apple-ը սկսում է համագործակցել այլ ընկերությունների հետ այն պարզ պատճառով, որ հարավկորեական Samsung-ը 20 %-ով բարձրացրել է iPad-ի, iPod-ի և iPhone-ի արտադրության համար օգտագործվող A սերիայի պրոցեսորների գինը։










