Բրիտանացի բժիշկները կսկսեն «ընդունել» հիվանդներին Skype-ի միջոցով

11:52 • 26.11.12

Մեծ Բրիտանիայում այսուհետ բժիշկները կկազմակերպեն առցանց խորհրդատվություն և հրահանգներ կտան հիվանդներին Skype-ի միջոցով։


Բրիտանական բժշկության մեջ տեխնոլոգիական հեղափոխություն է հասունանում, հայտնում է НТВ-ն։ Այժմ պարտադիր չի լինի շտապօգնություն կանչել կամ այցելել հերթապահ բժշկին, կարելի է կազմակերպել առցանց խորհրդատվություն տեսակապի միջոցով։ Նման ծրագիր է նախատեսում թողարկել Բրիտանիայի առողջապահության նախարարությունը։


Նախարարության ծրագիրը թույլ կտա տարեկան խնայել միլիարդավոր ֆունտ ստերլինգ և հսկայական ժամանակ։

Պաշտոնյաները վստահ են, որ շատ դեպքերում հիվանդներին պետք չէ բժշկի ներկայությունը, իսկ խորհրդատվություն կարելի է ստանալ և հեռվից։

 

Բրիտանացի բժիշկները կսկսեն «ընդունել» հիվանդներին Skype-ի միջոցով