Չեբուռաշկան և կոկորդիլոս Գենան աճուրդի կհանվեն

21:04 • 26.11.12

Վաճառքի են հանվել Союзмультфильм-ի ստուդիայի կողմից Էդուարդ Ուսպենսկիի ստեղծագործությունների հիման վրա ստեղված մուլտֆիլմերի հերոսներ Չեբուռաշկայի, կոկորդիլոս Գենայի, Շապոկլյակի և Լարիսկա առնետի տիկնիկները, տեղեկացնում է РИА Новости-ին:


«Ռուսական և խորհրդային արվեստը XX դարում» թեմայով աճուրդը, որի վաճառվող ապրանքների մեջ են ընդգրկվել այս տիկնիկները, կանցկացվի 2012թ. դեկտեմբերի 11-ին: Նախատեսվում է, որ տիկնիկների ընդհանուր արժեքը կկազմի մոտ 2 միլիոն ռուբլի:


Աճուրդի ժամանակ կլինի 105 անուն ապրանք, այդ թվում մուլտֆիլմերի հերոսներ ստեղծողներ Դավիթ Բուռլյուկի, Յուրի Մատուշևսկոյի և Միխայիլ Ռոյտերի աշխատանքները:


Союзмультфильм-ի ստուդիան Չեբուռաշկայի մասին նկարահանել է 4 կարճամետրաժ մուլտֆիլմ: Դրանք լույս են տեսել 1969, 1971, 1974 և 1983 թվականներին:


Նկարահանումների ժամանակ տիկնիկները հաճախակի են կոտրվել, դրա արդյունքում աճուրդի կհանվեն պահպանված վերջին տիկնիկները: