Թյուներները Audi R8-ը «վեհաշուք» սուպերմեքենայի են վերածել (լուսանկարներ)

23:00 • 26.11.12

Կենտրոնադիր շարժիչով Audi R8 սպորտային սուպերմեքենան արտաքին ոճավորման նոր փաթեթ է ստացել Regula Tuning ստուդիայից, որը լիովին հիմնավորում է Grandiose անվանումը, հաղորդում է vesti.ru-ն:


Audi R8-ն արդեն թարմացվել էր այս ամռանը, սակայն գերմանական Regula Tuning-ում որոշել են ուշադրություն դարձնել նախառեսթայլինգային տարբերակին:


Թյուներները
վերաիմաստավորել են Audi R8-ի բոլոր այն արտաքին դետալները, որոնք հնարավոր է փոխարինել:


Մեքենայի
վրա տեղադրվել է նաև 20 դյույմանոց Oxigin անվահեծեր, որոնց վրա ստուդիան` դիմացից 235/30 R20 և հետևում 295/25 R20 չափերով ռետին է առաջարկում:


Արտաքին
ոճավորման դետալները հասու են Audi R8-ի բացարձակապես բոլոր մոդելների համար, ներառյալ սպայդերը (թափքի բաց տեսակը) և V8-ով ու V10-ով մոդելները:


Մոդելի
ավագ ներկայացուցչի համար թյուներներն առաջարկում են նաև շարժիչի կառավարման մոդուլի մոդիֆիկացում, որը V10-ի հզորությունը 525 ձիաուժից հասցնում է 560 ձիաուժի:
 

 

Թյուներները Audi R8-ը «վեհաշուք» սուպերմեքենայի են վերածել (լուսանկարներ)