Stratfor-ի տվյալները տարածած LulzSec–ի հաքերին ցմահ ազատազրկում է սպառնում

22:42 • 26.11.12

Նյու Յորքում սկսվել է Stratfor վերլուծական կենտրոնի տվյալները տարածած Lulz Security հաքերական խմբավորման անդամ 27-ամյա հաքեր Ջերեմի Հեմմոնդի գործի նախնական դատական լսումները, հաղորդում է newsru.com-ը:


Հեմմոնդը
, որը հայտնի է Anarchaos ծածկանունով, արդեն 8 ամիս բանտում է անցկացրել՝ սպասելով դատավճռին:


Նա
մեղադրվում է Stratfor–ի համակարգչային ցանց ներխուժելու և այնտեղից հույժ գաղտնի փաստաթղթեր գողանալու համար։


Փաստաթղերում
եղել են հետախուզական տվյալներ՝ պատվիրված արևմտյան ընկերությունների կողմից աշխարհի տարբեր մասերում, այդ թվում և Ռուսաստանում։


Նա նաև մեղադրվում է
Stratfor-ի սերվերից ավելի քան 1000 կրեդիտ քարտ և 50 հազար մարդու անձնական բանկային տվյալներ գողանալու մեջ։


Հեմմոնդը, գործելով միայնակ, հետագայում գողացված տվյալները, բաց հասանելիություն ապահովելով, Wikileaks կայքում է տեղադրել:


Stratfor
ընկերությանն այդ պատմությունը տխուր ավարտի հանգեցրեց. տուժած սպառողները կոլեկտիվ հայտ ներկայացրեցին և 2012թ. հունիսին կոնֆլիկտը հարթվեց, երբ Stratfor–ը 1,75 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում վճարեց իր հաճախորդներին:


Հեմմոնդի
նկատմամբ դատական գործընթացը պետք է սկսվեր հաջորդ տարի, սակայն նախնական լսումների ժամանակ դատավոր Լորետա Պրեսկան հայտարարել էր, որ եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի մեղադրական բոլոր կետերով, ապա հաքերը 30 տարուց մինչև ցմահ ազատազրկման կդատապարտվի։


Իրենց
հերթին Anonymous հաքերական խմբի անդամները հայտարարել են, որ դատավոր Պրեսկան պետք է անհապաղ հեռացվի Հեմմոնդի գործից շահերի բախման պատճառով. Anonymous-ականները բացահայտել են, որ դատավորի ամուսինը Stratfor-ի տվյալների արտահոսքից տուժածների շարքում է:

 

 

Stratfor-ի տվյալները տարածած LulzSec–ի հաքերին ցմահ ազատազրկում է սպառնում