Microsoft-ը Եվրոպայում խանութների ցանց կբացի

15:22 • 26.11.12

Microsoft ընկերությունը բանակցություններ է սկսել Եվրոպայում անշարժ գույքի խոշոր սեփականատերերի հետ` իր խանութները տեղակայելու շուրջ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Financial Times-ին։


Ըստ պարբերականի տվյալների՝ ընկերությունը պատրաստվում է վաճառքի կետեր բացել 2013թ. ընթացքում։ Առաջին խանութները կբացվեն Մեծ Բրիտանիայում։ Բանակցությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ, սակայն, ընկերությունից չեն հայտնել։

 

Պարբերականը նշում է,որ նման կերպ Microsoft-ն օգտագործում է Apple ընկերության ռազմավարությունը. Apple-ն իր Apple Store խանութներում վաճառում է իր արտադրանքը։


Ի տարբերություն Apple-ի՝ Microsoft-ն իր խանութներում իրացնում է նաև այլ ընկերությունների բջջային հեռախոսներ։
Այժմ Microsoft-ի խանութներ կան Կանադայում և ԱՄՆ-ում, ինչպես նաև Պուերտո Ռիկոյում (Հարավային Ամերիկա)։
 

Microsoft-ը Եվրոպայում խանութների ցանց կբացի