ՌԴ–ում մարտական ռոբոտների կառավարման և ինքնուրույնացման համակարգ է մշակվում
Ռուսաստանցի ինժեներներն աշխատում են ռոբոտների խմբերի կառավարման համակարգեր ստեղծելու վրա, այդ թվում և այնպիսի ռոբոտների, որոնք կարող են տարբեր տիպի սպառազինություն կրել, հաղորդում է Интерфакс-ը` հղում կատարելով պետերբուրգյան ռոբոտատեխնիկայի և տեխնիկական կիբերնետիկայի գիտահետազոտական ինստիտուտին:
Գործակալության զրուցակցի խոսքով, խոսքը տարբեր ռոբոտատեխնիկական հարթակների մասին է ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ հետազոտական նպատակների համար, ներառյալ ճառագայթման մակարդակի վերահսկման համար:
Գիտնականները նշել են, որ ռուսական ռոբոտներին նախատեսում են «ինքնուրույն վարքի որոշակի ալգորիթմ տալ», որպեսզի նրանք ինքնուրույնություն ունենան:
Միևնույն ժամանակ Интерфакса-ի զրուցակիցը նշել է, որ արհեստական բանականության մասին խոսք չկա։
Հետազոտական կենտրոնը հատուկ ուշադրության է արժանացնում փոքրածավալ հետախուզող ռոբոտների ստեղծմանը:
«Պետք է ռոբոտ, որը հնարավոր է, օրինակ՝ գցել ահաբեկիչների կողմից գրավված տան տարածք և այն ամեն բան հետախուզի»,- բացատրել է զրուցակիցը:
Բացի այդ, ուժայիններին պետք են ռոբոտներ, որոնք կկարողանան գնալ հատուկ ջոկատայինների դիմացից և տեղեկություններ հավաքեն մարտական գործողությունների տարածքի մասին:










