Սեռական կաննիբալիզմ կենդանական աշխարհում՝ էգը խժռում է զուգընկերոջը սեռական ակտի ժամանակ (տեսանյութ)

18:49 • 26.11.12

Ամերիկացի կենսաբան Քարին Բոնդարն իր կայքում զետեղել է մի ուշագրավ տեսանյութ, որտեղ աղոթարարները (միջատների տեսակ) ներկայացվում են որպես սեռական կաննիբալիզմ (cannibalism) իրական «վարպետներ», գրում է The Huffinghton Post-ը։

 

Պատճառն այն է, որ սեռական կաննիբալիզմը (երբ զույգերից մեկը սեռական ակտի ընթացքում ուտում է մյուսին) լայն տարածում ունի այս միջատների շրջանում։ Հետաքրքիր է հատկապես այն հանգամանքը, որ սիրային խաղի ժամանակ զուգընկերոջը դաժանաբար խժռողի դերում են հանդես գալիս էգ աղոթարարները։ Սակայն դա նրանք անում են միայն այն դեպքում, երբ բեղմնավորումն ավարտված է լինում։

 

Այս երևույթն առկա է նաև սարդերի մի քանի տեսակների մոտ, որոնք բնակվում են Ավստրալիայում։Այս դեպքում ևս զոհի դերում որձ սարդերն են։
 

 

 

Սեռական կաննիբալիզմ կենդանական աշխարհում՝ էգը խժռում է զուգընկերոջը սեռական ակտի ժամանակ (տեսանյութ)