Բուսակերությունը բարձրացնում է սեռական ակտիվությունը. գիտնականներ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ բուսակերությունը բավական դրական է անդրադառնում առողջության վրա՝ մասնավորապես բարձրացնելով սեռական ակտիվությունը, գրում է Daily Mail-ը։
Արդյունքում, մասնագետները հանգել են այն եզրակացության, որ, ի տարբերություն մսակերների, բուսակերներն ավելի ակտիվ սեռական կյանք են վարում։
Հետազոտության հեղինակ Մայքլ Վասերմանը նշել է, որ ուսումնասիրություններն անցկացվել են կապիկների շրջանում և տևել են 11 ամիս։ Այդ ողջ ժամանակահատվածում մասնագետները հետևել են մի խումբ կապիկների մոտ տեղի ունեցող հորմոնալ փոփոխություններին։ Արդյունքում ստացվել է, որ որքան ավելի շատ են կապիկները կերել Millettia dura ծառի տերևները, այնքան ավելի շատ է նրանց օրգանիզմում ավելացել սեռական հորմոնի ՝ էստրադիոլի պարունակությունը։ Ուստի՝ հորմոնների ավելացման շնորհիվ կապիկները զգալի հաճախ են զուգավորվել։
Իսկ մսակերների պարագայում օրգանիզմում ավելանում է խոլեստերինի քանակը, ինչը խցանումներ է առաջացնում երակներում և արյունը բավական դանդաղ է հասնում սեռական օրգաններին՝ առաջացնելով լուրջ խնդիրներ ինտիմ հարցերում։
Բացի այդ, բուսակեր լինելը ևս մի քանի առավելություն ունի. օգնում է խուսափել ավելորդ քաշի կուտակումից, սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի և քաղցկեղի առաջացումից։










