«Արմենիա» TV-ին կպարզաբանի` ինչու է Լիլի Էլբակյանի քույրը դուրս մնացել «Հայաստանի ձայնը» նախագծից (տեսանյութ)

12:04 • 27.11.12

«Արմենիա հեռուստաընկերությունից Tert.am-ին խոստացան առաջիկայում պարզաբանում տալ «Հայաստանի ձայնը» նախագծում «անարդարությունների» վերաբերյալ դերասաններ Աննա և Արմեն Էլբակյանների դստեր՝ Լիլի Էլբակյանի հայտարարությանը:


«Քիչ հետո Արմենիան հանդես կգա պարզաբանմամբ և կտարածի համապատասխան մամուլի հաղորդագրություն»,- այս մասին ասացին հեռուստաընկերության նախագծի բաժնից:


Նշենք, որ Լիլի Էլբակյանը, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել էր. ««Հայաստանի ձայնը» նախագծում անարդար բաներ են կատարվում: Երեկ շատ մարդիկ անցել են, այդ թվում նաև իմ քույր Եվան, և դա նկարահանվել է: Այսօր նորից են կանչել, ուրիշ երգ երգացրել ու ասել, որ չեք անցել ու նոր մարդիկ են ճխտել: Հիասթափված եմ էդ նախագծից»:
Երիտասարդ դերասանուհու գրառումը բազմաթիվ բացասական մեկնաբանությունների առիթ էր տվել: Օրինակ՝ Տիգրանուհի Գաբուզյանը գրառման տակ մեկնաբանություն էր թողել. «Հայաստանում ենք Լիլի ջան: Ինչքան հասկացա հաջորդ փուլ չի եղել, այլ նորից կանչել են երգացրել են, հանել, այ քեզ բան»:


Մեկ այլ օգտագեր` Նարեկ Գրիգորյանն իր հերթին ավելացրել է. «Ես զարմանում եմ անարդարության վրա զարմացողների վրա. օրինաչափ է ժողովուրդ. սովորեք»:


Իսկ Էդիկ Ղուկասյանը նշել էր, որ նախագծի կանոններն են այդպիսին. «Ձեզ մի ճղեք, նախագծի կանոնները իմացեք նոր: Բացեք Ուկրաինան նայեք, տեսեք որ 7-ից պետք է 6-ը մնան, ու էդ խմբի 7-ից 6-ը անցել են, իսկ Լիլիի քույրը՝ ոչ»,- նշել է նա: