Բեյոնսեն իր մասին ֆիլմ է նկարահանել
Երգչուհի Բեյոնսեն հանդես է եկել որպես ինքնակենսագրական վավերագրական ֆիլմի ռեժիսոր, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Boombox-ին։
Ֆիլմի պրեմիերան, որում կներկայացվեն ինչպես երգչուհու համերգներից հատվածներ, այնպես էլ նրա ընտանեկան կյանքից դրվագներ, կկայանա 2013թ. փետրվարի 13-ին, HBO հեռուստաալիքով։
«Բոլորը գիտեն Բեյոնսե-երաժշտին, սակայն քչերն են ճանաչում Բեյոնսե-մարդուն։ Ֆիլմի նյութերը թույլ կտան բացահայտել վառ, փխրուն և անմոռանալի կնոջը»,- ասել է HBO-ի թոփ-մենեջերներից մեկը՝ Մայքլ Լոմբարդոն։










