Մեղքի զգացումից «արգելված պտուղը» ավելի քաղցր է դառնում

01:00 • 27.11.12

Մեծ Բրիտանիայի Հյուսիս-արևմտյան համալսարանը պարզել է, որ երբ մարդը տանջվում է մեղքի զգացումից, «արգելված պտուղը» ավելի քաղցր է դառնում, գրում է The Daily Mail-ը:


Հետազոտության հեղինակ Քելլի Գոլդսմիթը վաղուց էր նկատել, որ երբ նիհարելու սննդակարգ ես սկսում, բոլոր այն մթերքները, որոնք արգելքի տակ են հայտնվում, անմիջապես ավելի համեղ են դառնում:


Այդ դիտարկումը ստուգելու համար մի քանի գիտափորձեր են անցկացվել: Սկզբում կամավորներին բաժանել են երկու խմբի և խնդրել ամսագրերի 6 շապիկներ զննել:


Կեսը նայել է առողջության վերաբերյալ ամսագրին, մասնակիցների մյուս մասը` վերացական թեմաներով շապիկներ է նայել: Այդ ընթացքում բոլորին շոկոլադ է բաժանվել: Պարզվել է, որ առողջ ապրելակերպի վերաբերյալ ամսագրեր նայողները շոկոլադ ուտելուց ավելի մեծ բավականություն են ստացել:


Եվս մեկ գիտափորձի ժամանակ մոտ 100 ուսանողների բաժանել են երեք խմբի՝ առաջադրանք տալով մի քանի նախադասությամբ երեք վիճակ նկարագրել:


Առաջին խումբը խոսել է մեղքի զգացման մասին, երկրորդը այն դիպվածների մասին, որոնք զզվանք են առաջացրել, իսկ երրորդը` չեզոք երևույթների մասին:


Դրանից հետո մասնակիցներին շոկոլադ է բաժանվել: Ամենից շատ այն գնահատել է մեղքի մասին մտածած խումբը:
Չնայած նրան, որ փորձերը անցկացվել են միայն սնունդով, գիտնականի խոսքով, մեղքի և սննդամթերքի կապակցությունը դեռ վերջնական տարբերակ չէ:


Օրինակ, երբ կանանց մոտ մեղքի զգացում է առաջ բերվել, իսկ դրանից հետո նրանց ներկայացվել է գրավիչ տղամարդկանց լուսանկարներ, փորձի մասնակից կանայք այդ իրավիճակից ավելի մեծ հաճույք են ստացել:

 

Մեղքի զգացումից «արգելված պտուղը» ավելի քաղցր է դառնում