ԱՄՆ ՌԾՈւ-ն առաջին անգամ ավիակրից մարտական ծանր անօդաչու բաց կթողնի
ԱՄՆ-ն առաջին անգամ կանցկացնի ծանր մարտական անօդաչու սարքի` X-47B-ի մեկնարկը ավիակրից, ասվում է երկրի ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայության մամուլի հաղորդագրության մեջ, որին հղում է կատարում INTERFAX գործակալությունը:
Փորձարկումների հարար անօդաչուն բերվել է «Հարի Թրումեն» ավիակրի տախտակամած, որը գտնվում է ԱՄՆ «Նորֆոլք» ռազմաբազայում:
Ծանր մարտական X-47B անօդաչու սարքը թևերի 19 մետր բացվածք ունի, ինչը գերազանցում է F/A-18 կործանիչների չափերը, որոնք տեղակայվում են ԱՄՆ ՌԾՈւ ավիակիրների վրա:










