Ericsson-ը մեղադրել է Samsung-ին արտոնագրերը խախտելու համար

17:16 • 27.11.12

Հեռահաղորդակցության ցանցերի համար սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն շվեդական Ericsson ընկերությունը դատի է տվել հարավկորեական Samsung ընկերությանը, հայտնում է Вести-ն։


Հարավկորեական ընկերությունը, որը մի քանի ամիս է փորձում է ամերիկյան Apple-ի հետ արտոնագրերի վեճում պաշտպանել իր իրավացիությունը, այժմ ստիպված կլինի հայտնվել ևս մեկ արտոնագրային վեճում։

 

Ericsson-ի փաստաբանները վստահեցնում են, որ Samsung-ը ժամանակին չի թարմացրել մի շարք տեխնոլոգիաների օգտագործման արտոնագրերը։ Պայմանագիրը նախատեսում է ոլորտի համար ընդհանուր FRAND սկզբունքով համագործակցություն, որը թույլ է տալիս օրինականորեն օգտագործել արտոնագրերը։

 

Այժմ Samsung-ին կարող են տուգանել կամ զրկել անլար կապի, ցանցային ստանդարտների և հեռահաղորդակցման համակարգերի ոլորտում Ericsson-ի անանուն մշակումների օգտագործման իրավունքից։

 

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ գիտեն շվեդական կողմի բոլոր պահանջների մասին և մանրակրկիտ ուսումնասիրում են խնդիրը։


Տուգանքի չափը, որը կպահանջի Ericsson-ը, դեռևս հայտնի չէ։ Իր տեխնոլոգիաներն օգտագործելու իրավունքի տրամադրումից Ericsson-ի եկամուտը 2011թ. կազմել է 938 մլն դոլար, այսինքն՝ ընկերությունն ակտիվորեն վաստակում է իր ինտելեկտուալ սեփականության շնորհիվ։
 

Ericsson-ը մեղադրել է Samsung-ին արտոնագրերը խախտելու համար