Կոմունիստական սեղմիրաններ, գույնզգույն զգեստներ.Մեխիկոյում բացվել է Ֆրիդա Կալոյի հագուստների ցուցադրությունը (լուսանկարներ)
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում բացվել է 20-րդ դարի ամենահայտնի սյուռեալիստ նկարչուհիներից մեկի՝ Ֆրիդա Կալոյի հագուստների ցուցադրությունը, գրում է Daily Mail-ը։
Ցուցադրությունը կազմակերպվել է այն տանը, որտեղ տաղանդավոր նկարչուհին ապրել է իր ամուսնու՝ Դիեգո Ռիվեռայի հետ։
Ուշագրավ ցուցադրության շրջանակներում ներկայացվել են կոմունիստական լոգոտիպով բազմատեսակ սեղմիրաններ, որը նա ստիպված էր կրել մեջքի սարսափելի ցավը մեղմելու համար, ոտքի պրոթեզ, գունզգույն զգեստներ, արդուզարդի պարագաներ, վերնաշապիկներ, ինչպես նաև հագուկապի այլ պարագաներ, որոնք թաքուն են պահվել օտար աչքերից 1954թ.-ից՝ Ֆրիդայի մահից ի վեր։
Ներկայացված հավաքածուի մեջ կան այնպիսի նմուշներ, որոնց հեղինակներ են աշխարհահռչակ դիզայներներ Ժան Պոլ Գոտյեն ու Ջիվանշին։ Ֆրիդայի բացառիկ ոճը դարձրել է նրան նորաձևության տների մուսան, ինչի շնորհիվ 1937թ.-ին նա հայտնվել է Vogue ամսագրի շապիկին։










