Instagram-ը Գոհաբանության օրը ռեկորդ է սահմանել
Տասը մլն մարդ Instagram-ն օգտագործել է Գոհաբանության օրվա (նոյեմբերի 4-րդ հինգշաբթի օրը) տոնական նկարները մշակելու և ծանոթներին ուղարկելու նպատակով։ Ակտիվության գագաթնակետին յուրաքանչյուր վայրկյան Instagram-ում ներբեռնվել է 200 լուսանկար, հայտնում է Корреспондент-ը։
Փորձագետներն ուշադրություն են դարձնում այն փաստին, որ ծառայության համար ամենահաջողակը դառնում են այն տոները, որոնք այս կամ այն կերպ կապված են սննդամթերքի հետ։ Instagram-ում Food նշումով կա առնվազն 19 մլն լուսանկար։
Հոկտեմբերին Նյու Յորքի ռեստորաններից մեկն ուտեստների հատուկ «Instagram-մենյու» է թողարկել, որը հաճելի է լուսանկարել։










