Sony-ն հետևում է Vertu-ի քայլերին՝ թողարկելով ոսկեպատ Xperia P սմարթֆոնը (լուսանկարներ)
Ճապոնական Sony ընկերությունը որոշել է հետևել Vertu-ի քայլերին և առաջին անգամ թողարկել սեփական Xperia P սմարթֆոնը, որի կաղապարն ամբողջովին պատրաստված է ոսկուց, գրում է LuxPlanet-ը։
Ընդհանուր առմամբ նորույթի միակ առավելությունը հենց 24 կարատանոց ոսկուց պատրաստված կաղապարն է, իսկ մնացած հարցերում այն այն ոչնչով չի տարբերվում իր նախորդ մոդելից։
Հեռախոսը «զինված է» 4 դյումանոց սենսորային էկրանով, SoC NovaThor U8500 երկմիջուկ պրոցեսորով և գործում է Android օպերացիոն համակարգի հիման վրա։ Լյուքս դասի գնորդների համար ստեղծված հետախոսը կարտադրվի բավական սահմանափակ քանակով՝ ընդամենը 15 հատ։
Ներկայում Sony-ի ներկայացուցիչները հրաժարվում են տեղեկություններ հրապարակել ոսկեպատ Xperia P-ի գնի վերաբերյալ, սակայն խոստանում են բացել բոլոր խաղաքարտերը մինչ շաբաթվա ավարտը՝ Twitter-ի էջում։










