Պոռնոաստղերի ինքնագնահատականն ու կյանքի որակը բարձր է, նրանք հավատում են Աստծուն. հոգեբաններ
Ամերիկացի հոգեբանները հերքել են բոլոր այն պնդումները, թե պոռնոաստղերը հոգեբանական խնդիրներով «փչացած ապրանք» են, գրում է newsru.com-ը։
Պոռնոինդուստրիայի աստղերին նրանք համեմատել են այլ մասնագիտություն ունեցող կանանց հետ. պարզվել է, որ պոռնոաստղերը հոգեբանական տեսանկյունից ավելի առողջ են, քան այլ կանայք։
Հետազոտողների խումբը հանձն է առել ստուգել նաև այն կարծիքը, թե պոռնոաստղերը մանուկ ժամանակ եղել են սեռական բռնության զոհ, ապրել են աղքատության մեջ, որ նրանք շատ հաճախ թմրամոլներ են և այլն։
Ըստ հոգեբանների հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ սեքս-ոլորտի աշխատակիցները գրեթե ամենահաջողակ կանայք են՝ նյութական և մտավոր առումով։ Սենսացիոն եզրահանգումները հրապարակվել են Journal of Sex Research-ում։
Հետազոտությունն անցկացվել է 18-50 տարեկան և առնվազն 3.5 տարվա փորձ ունեցող 177 դերասանուհիների շրջանում, որոնցից յուրաքանչյուրի համար ընտրվել է զույգ՝ այլ մասնագիտություն ունեցող կին՝ նման եկամուտով և միևնույն էթնիկ խմբից։
«Ինչ վերաբերվում է հոգեբանական բնութագրին, ապա պոռնոաստղերի մոտ ավելի բարձր է ինքնագնահատականը, նրանք ավելի հաճախ են դրական զգացողություններ ունենում, նրանց աջակցում են մտերիմները, նրանք սեռապես բավարարված են և հոգեպես նույնքան հարուստ, որքան և նրանց հետ համեմատվող կանայք»,- հոգեբաններին է մեջբերում Medical Daily-ին։ Բացի այդ, պոռնոֆիլմի դերասանուհիների շրջանում Աստծուն հավատացողների թիվը շատ է։
Մեծերի համար նախատեսված ոլորտի աշխատակիցները սովորաբար ունեն կյանքի ավելի բարձր որակ և հաջողակ են անձնական հարաբերություններում. հարցվածների ավելի քան 30%-ն ամուսնացած է կամ գտնվում է լուրջ հարաբերություններում, 44%-ը միայնակ է, գրում է Science 2.0-ը։
Միակ բանը, որի հարցում հասարակությունը մասամբ ճիշտ է, թմրադեղերն են։ Հետազոտությունը բացահայտել է, որ այս դերասանուհիները հաճախ ավելի լավ են ծանոթ հոգեմետ դեղերին, քան այլ մասնագիտության տեր կանայք. նրանք փորձել են միջին հաշվով մոտավորապես 10 տարբեր արգելված դեղեր։










