Գաղտնազերծվել է նոր Toyota RAV4-ի արտաքինն ու ինտերյերը (լուսանկարներ)
Նոր սերնդի Toyota RAV4-ի էքստերյերն ու ինտերյերը այլևս գաղտնիք չէ. Համացանցում գրանցվել է Toyota-ի այս ձմեռվա ամանասպասված նորույթի վերաբերյալ տեղեկությունների և լուսանկարների արտահոսք, հաղորդում է vesti.ru-ն:
Դատելով Carstyleblog պորտալում հրապարակված լուսանկարներից, քրոսովերը իսկապես լրիվ նոր արտաքին է ստացել՝ Toyota Camry սեդանի ոճայնությամբ:
Պահպանելով RAV4-ի կերպարի ճանաչելիությունը՝ այն ավելի դինամիկ տեսք է ստացել և մի շարք նոր, յուրօրինակ դիզայներական լուծումներ, որոնց թվում են դիմացի և հետևի օպտիկան, բամպերը և ռադիատորի քողարկիչը:
Ինտերյերը վերամարմնավորվել է առավել ժամանակակից ոճայնությամբ, սակայն կենտրոնական հատվածի «բազմահարկությունը» նույնպես պահպանվել է:
Ինչ վերաբերվում է տեխնիկական տվյալներին, ապա Toyota այն դեռ աչալրջությամբ թաքցնում է: Նախնական տվյալների համաձայն, քրոսովերը լուրջ մոդերնիզացված, սակայն, նախորդ մոդելների հարթակը կստանա, ինչպես նաև նոր էլեկտրոնային համակարգերով համալրված շարժիչներ: Բազային շարժիչը, խոստանում են, որ կլինի 2,5 լ աշխատանքային ծավալովը, սովորական 2 լիտրանոցի փոխարեն:
Այլ տվյալներ կան, ըստ որոնց ընկերությունը պատրաստվում է հրաժարվել 6 գլանային 3,5 լ ծավալով շարժիչից, որը ներկայում հասանելի է Հյուսիսային Ամերիկայի շուկայում:
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում նորույթը կցուցադրվի արդեն այս շաբաթվա վերջին` ավտոսրահի պաշտոնական բացումը նախատեսված է նոյեմբերի 30-ին:










