Ադելի ալբոմը վաճառվել է ավելի քան 10 մլն օրինակով
Երգչուհի Ադելի «21» անվանումով ալբոմը վաճառվել է 10 միլիոնը գերազանցող օրինակով, հաղորդում է NME-ն՝ հղում կատարելով Nielsen SoundScan-ի հետազոտության արդյունքներին, գրում է Лента-ն։
Այն ստացել է «ադամանդե» կարգավիճակ 2 տարուց կարճ ժամանակահատվածում. թողարկվել է 2011թ. հունվարի 24-ին, իսկ 10 միլիոնի հասել նախորդ շաբաթ։
Օրեր առաջ պարզվել էր, որ «21»-ն առաջին անգամ դուրս է մնացել բրիտանական չարթերից՝ գտնվելով թոփ-40-ում ընդհանուր առմամբ 22 ամիս (որոնցից 71 շաբաթը՝ առաջին տասնյակում)։
Միևնույն ժամանակ «21»-ը համարվում է ամենաշատ ներբեռնված բրիտանական ալբոմը, 21-րդ դարում ամենավաճառվողը՝ Միացյալ Թագավորությունում։ Այն ճանաչվել է լավագույնը «Գրեմմի»-ի և Brit Awards 2011թ. մրցանակաբաշխություններում։










