Ամստերդամում կայացել է Մանկական Եվրատեսիլի ՀՀ մասնակից Compass Band–ի առաջին փորձը
«Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայ մասնակից խումբ Compass Band-ը այսօր՝ նոյեմբերի 28-ին, Ամստերդամում ունեցել առաջին փորձը։
Այս մասին տեղեկանում ենք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի կայքից։
Հիշեցնենք, որ Մանկական Եվրատեսիլ 201»-ի հայ մասնակից Compass Band-ը Ամստերդամ էր մեկնել նոյեմբերի 26-ին։
Հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ այս տարի շեշտը դրվելու է դոկումենտալ կադրերի վրա, երեխաների ամեն քայլը, շարժը նկարահանվելու է և ցուցադրվելու է շոուի ժամանակ:
«Կփորձենք տարբերվել բոլորից և գրավել բոլորի ուշադրությունը»,- ասել էր նա։
Compass Band–ի բոլոր անդամները` Աբրահամը, Դավիթը, Արամը և Արշավիրը տասներեք տարեկան են և սովորում են Չեխովի դպրոցում
Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի հետ որոշվել է բեմադրությունը անել «Բիթլս» խմբի նմանողությամբ: Մինչ մրցույթի օրը` դեկտեմբերի 1-ը, կլինի նաև գլխավոր փորձ, երբ գնահատական կտա ժյուրին, իսկ մրցույթի օրը կքվեարկի հեռուստադիտողը:
Մրցութային օրը Ամստերդամի համերգային դահլիճից հնչելու է նաև հավաքական երգ` նվիրված երեխաների իրավունքներին, որը կատարելու են բոլոր երեխաները քվեարկության ընթացքում:
«Մանկական Եվրատեսիլ 2012»-ի նշանաբանն է «Կոտրի՛ր սառույցը»։ Դահլիճի ամբողջը ձևավորումը լինելու է սառույցի թեմայի մեջ։ Մրցանակն էլ է այդպիսին լինելու, սակայն դեռ վերջնական տեսքը հայտնի չէ։










