Թուրքիայում «Համլետ»-ը բեմադրվել է քրդերենով

14:26 • 28.11.12

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում քրդերենով բեմադրվել է Ուիլյամ Շեքսպիրի ամենահայտնի ողբերգություններից մեկը՝ «Համլետ»-ը, հայտնում է Hurriyet Daily News-ը։ Այն բեմադրել է Դիարբեքիրի քաղաքային թատերախումբը։

 

Հանրահայտ ստեղծագործության բեմականացումն արվել է Թուրքիայի և Նիդեռլանդների դիվանագիտական հարաբերությունների 400-ամյակի առիթով։ Դիարբեքիրի իշխանություններն ու բեմադրիչները լիահույս են, որ «Համլետ»-ի քրդական «տարբերակը» կօգնի, որպեսզի քրդական մշակույթի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունն ավելի մեծանա։

 

Բացի այդ, քրդերենով բեմադրված «Համլետ»-ը ներկայացվել է նաև Ամստերդամում, որտեղ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել։