Eurasianet.org–ը հայկական եկեղեցին որպես ալբանական է ներկայացրել. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

15:14 • 28.11.12

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում անդրադարձել է Eurasianet.org կայքում օրերս հրապարակված մի հոդվածի, որում, ըստ նրա, կայքը ապատեղեկատվություն է տարածել՝ այժմ Ադրբեջանում հայտնված 19-րդ դարի հայկական եկեղեցին ներկայացնելով որպես ալբանական սրբավայր: 
 


Ըստ Սամվել Կարապետյանի՝ իրականում Eurasianet.org-ի հոդվածն ուղեկցող նկարում պատկերված է մինչև 1918թ. ամբողջովին հայաբնակ Դաշբուլաղ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին, որը կառուցվել է 1823 թվականին, երբ «ալբանացիները» 1000 տարի արդեն լքել էին երկրի թատերաբեմը:


«Սա հերթական ճչացող կեղծիքներից մեկն է»,- տեսաբլոգում ասում է Սամվել Կարապետյանը:
Նշենք, որ Eurasianet.org-ն իր հերթին հոդվածն արտատպել է Radio Free Europe/Radio Liberty-ի կայքից, որում, սակայն, օգտագործված են այլ լուսանկարներ։