Sothby's-ում ցնցված են գումարով, որով վաճառվել է Տարկովսկու արխիվը

20:48 • 28.11.12

Sothby's աճուրդների տանը կարծում են, որ Անդրեյ Տարկովսկու արխիվի վաճառքի ընթացքը վկայում է նրա պատմական վիթխարի արժեքի մասին, հաղորդում է INTERAX գործակալությունը:


«Մեքն ցնցված ենք այն գումարով, որի դիմաց վաճառվել է արխիվը (1 մլն 497 հազար 250 ֆունտ, կամ 2 մլն ԱՄՆ դոլար)», - գործակալությանը հայտարարել է անգլիական Sothby's աճուրդների տանը գրքերի և ձեռագրերի բաժնի տնօրեն Սթիվեն Ռոուն:


Նա գործարքը աննախադեպ է համարում: «Սա հիշարժան գործարք է կինոյի պատմության համար: Վաճառքները երկարատև և անզիջում էին, և դա վկայում է այն պատմական բարձր արժեքի մասին, որը ներկայացնում է այդ արխիվը», - նշել է Ռոուն:

 Գնորդը Ռուսաստանի Իվանովոյի մարզի ներկայացուցիչն է, և այժմ ԽՍՀՄ հայտնի ռեժիսորի իրերը կվերադարձվեն հայրենիք, հաղորդում է BBC-ն: