Օսկար Ուայլդի լոնդոնյան տունը վաճառքի է հանվել 1,84 մլն դոլարով

15:52 • 29.11.12

Անգլիացի գրող Օսկար Ուայլդի տունը, որը գտնվում է Լոնդոնի Չելսի թաղամասում, վաճառքի է հանվել 1,84 մլն դոլարով, ասվում է Savills անշարժ գույքի միջազգային գործակալության մամուլի հաղորդագրության մեջ, որը զբաղվելու է տան վաճառքով։


«Հայտնի գրողն ապրել է այդ տանն իր կնոջ և երկու տղաների հետ 11 տարի, ինչի մասին վկայում է հուշատախտակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ընկերության տվյալները, հենց այս տան գրադարանում է Ուայլդը գրել իր հայտնի ստեղծագործություններից մի քանիսը, ինչպես, օրինակ, «Դորիան Գրեյի դիմանկարը», «Կատարյալ ամուսին» և «Որքան կարևոր է լինել լուրջ»։


Համաձայն մամուլի հաղորդագրության՝ տունն առաջարկվում է կահավորված և արդեն վերանորոգված։