Ռոմանովներին պատկանող գրքերը և ձեռագրերը վաճառվել են Լոնդոնում

00:24 • 29.11.12

Ռոմանովների դինաստիայի ներկայացուցիչներին պատկանող գրքերի և ձեռագրերի հավաքածուն վաճառվել է 1.5 միլիոն ֆունտ ստեռլինգով հինգշաբթի օրը Լոնդոնդում կայացած Christie's աճուրդի ժամանակ, ինչի մասին հավաստում են աճուրդի առցանց արդյունքները, տեղեկացնում է РИА Новости-ին:


Աճուրդը անցկացվել է 2013թ. Ռոմանովների ընտանիքի 400 ամյակին ընդառաջ: Աճուրդի էին հանվել գրքեր և փաստաթղթեր, որոնք ընդգրկում էին 5 դար: Դրանց մեջ կային նմուշներ, որոնք պատկանում էին Միխայիլ Ռոմանովին և Նիկոլայ II-ին: Հավաքածուի մեջ կային նաև Նիկոլայ II-ի կրտսեր դստրերի ձեռագիր բացիկները՝ ուղղված իրենց ընկերուհուն: Աճուրդի ժամանակ ներկայացված էին ինչպես գեղարվեստական գրքեր, այնպես էլ գիտական աշխատանքներ աշխարհագրության, բնական գիտությունների, արվեստի պատմության և այլ թեմաներով: Ամենաթանկ ապրանքը հանդիսացավ 1769թ. վերագրվող հերալդիկ գեղանկարչության ալբոմը: Նախապես գնահատվելով 150-200 հազար ֆունտ ստեռլինգ՝ այն վաճառվել է 205.3 հազար ֆունտ ստեռլինգով:


Ալեքսանդր III-ի թագադրության ալբոմը վաճառվել է 187.3 հազար ֆունտ ստեռլինգով՝ նախապես գնահատվելով 70-100 հազար: Ռուս գրող և դերասան Լիդիա Չարսկայի գրքի օրինակը, որը պատկանում էր Նիկոլայ II-ի 4-րդ աղջկան՝ Անաստասիային, վաճառվել է 16.3 հազար ֆունտ ստեռլինգով, 8 անգամ գերազանցելով նախնական գինը: