Դեպարդյոյին առաջարկել են Մորդավիայի մշակույթի նախարար դառնալ
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյին, ով նախօրեին ռուսական քաղաքացիություն և անձնագիր ստացավ, առաջարկվել է ՌԴ Մորդովիայի Հանրապետության մշակույթի նախարար դառնալ: Այդ պաշտոնը ներկայում թափուր է, հաղորդում է BBC-ն:
Այդ առաջարկը, ինչպես հաղորդվում է, դերասանին կատարել է Մորդովիայի ղեկավար Վլադիմիր Բոլկովը, պատասխանելով տեղական լրագրողներից մեկի հարցին, դերասանի՝ հանրապետություն իրականացրած այցի ժամանակ:
Վոլկովը նաև դերասանին առաջարկել է Սարանսկում բնակվել և նրան խոստացել է բնակարան տրամադրել:
Ի պատասխան Դեպարդյեն շնորհակալություն է հայտնել և հայտարարել է, որ նա «աշխարհի մշակույթի նախարարն է»:
РИА Новости գործակալության փոխանցմամբ, Դեպարդյոն մորդովական կառավարության ներկայացուցիչներին ասել է, թե նման որոշում կայացնելու համար նա պետք է լավատեղյակ լինի Մորդովիայի կենցաղին, պատմությանն ու մշակույթին:










