Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում գործող վերականգնողական կենտրոնում ցուցահանդես վաճառք է կայացել
Երեկ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում գործող վերականգնողական կենտրոնում, ուր հաճախում են Ախալքալաքի և հարակից գյուղերի առողջական խնդիրներ ունեցող երեխաներ, կայացել է կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես վաճառք:
Ինչպես տեղեկանում ենք Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից, ներկայացված են եղել թաղիքագործության, կավեգործության ախատանքներ և ամանորյա այլ զարդարանքներ՝ պատրաստած տարբեր նյութերից:
Սաներին շնորհավորելու է եկել Ձմեռ պապը, որն իր գեղեցիկ նվերներով մեծ ուրախություն է պարգևել կենտրոնի սաներին, իսկ վերջիններս էլ իրենց հերթին Ձմեռ պապին հաճելիորեն զարմացրել են թե՛ ձեքի աշխատանքներով և թե՛ երգուպարով: Վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվել է երեխաներին:










