Հունվարի 13-ին կնշվի Դինքի նահատակության տարելիցը
Հունվարի 13-ին կնշվի հայազգի սպանված լրագրող, «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի նահատակության 6-րդ տարելիցը: Այս մասին հայտնում է Պոլսահայ միության Լոս Անջելեսի գրասենյակն իր կայքում:
Ոգեկոչման միջոցառումը կկայանա Կալիֆոռնիայի Վինետկա ավանի Գրիգոր և Ավետ Կյուրքջուօղլու սրահում ս/թ հունվարի 13-ին:
Արարողության ժամանակ ելույթով հանդես կգա Պոլսահայ միություն մշակութային հանձնաժողովի նախագահ դոկտոր Հովհաննես Ավետիքյանը: Կլինեն նաև այլ ելույթներ: Մուտքն ազատ է:
Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին իր գլխավորած «Ակոս» թերթի խմբագրության մոտ:










