72 կեղծ Էլվիս Փրեսլիներ մրցում են Եվրոպայի արքայի կոչմանն արժանանալու համար (լուսանկարներ)
Թեև աշխարհահռչակ երգիչ Էլվիս Փրեսլին արդեն տասնյակ տարիներ է ողջ չէ, սակայն նրա արվեստի երկրպագուները շարունակում են վառ պահել նրա հիշտակն ու անում են հնարավորինը հանրությանը երգչի մասին ևս մեկ անգամ հիշեցնելու համար, գրում է Daily Mail-ը։
Ասվածի վառ օրինակ է Էլվիսի եվրոպական առաջնությունը՝ European Elvis Championship-ը, որի շրջանակներում Եվրոպայի տաբեր մասերից՝ Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հունգարիայից, մրցելու են եկել երգչի նմանակները։
Արդյունքում հաղթող «Էլվիս»-ը կարժանանա Եվրոպայի արքայի կոչմանը։ Բացի այդ, նա գումարային պարգևատում կստանա և կուղևորվի Մեմֆիս քաղաք, որտեղ Էլվիսն ապրել է 13 տարեկանից։
72 մասնակիցերով մրցույթն անց է կացվում Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում։
Պարբերականն ընդգծում է, որ այս տարին հոբելյանական է, քանի որ լրանում է մրցույթի անցկացման 10-րդ տարին։
Բոլոր մասնակիցները բացի արտաքին նմանությունից պետք է նաև կարողանան երգել և պարել ռոքնռոլի կուռքի պես։










