Այսօր Մեռելոց է` հանգուցյալների հիշատակման օր
Այսօր`Սուրբ Ծննդյան Բ (երկրորդ) օրն է, հանգուցյալների հիշատակության օր (Մեռելոց), այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կայքից:
Առավոտյան ժամը 10:30-ից հայաստանյան եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ գերեզմաններ են գնում` աղոթելու իրենց ննջեցյալ հարազատների հոգիների փրկության համար:
Եկեղեցու տոներից միայն Սուրբ Ծնունդն ու ապրիլի 7-ին տոնվող Աստվածհայտնության տոնն են նշվում հստակ օրերի: Մնացած դեպքերում տաղավար տոնը միշտ կիրակի օրերին է նշվում, իսկ դրան հաջորդող երկուշաբթին՝ Մեռելոց է:
2008թ-ից սկսած կառավարության որոշմամբ Մեռելոցի օրերը պաշտոնապես ոչ աշխատանքային են համարվում:










