Անրի Մատիսի գողացված կտավը 25 տարի անց վերադարձել է Ստոկհոլմի թանգարան
Ֆրանսիացի հանրահայտ նկարիչ և քանդակագործ Անրի Մատիսի՝ 25 տարի առաջ գողացված կտավը՝ «Պարտեզ»-ը կրկին վերադարձել է Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարան, հայտնում է Первый Канал-ը։
Մատիսի այս ստեղծագործությունը գնահատվել է մոտ 1 մլն դոլար։ Տարիներ առաջ, երբ այն գողացողները պահանջել են աստղաբաշխական գումար, թանգարանի տնօրինությւոնը որոշել է չշտապել գումարը վճարելու հարցում և փոքր-ինչ սպասել։ Պատճառն այն է, որ Մատիսի աշխատանքները շատ մեծ ճանաչում ունեն աշխարհում, ուստի դրանց հայտնվելը բաց աճուրդներում չի կարող աննկատ մնալ։
Այսպիսով, «Պարտեզ»-ի հետքին դուրս գալ հաջողվել է մի քանի օր առաջ. կտավն աճուրդի էր հանել մի մասնավոր հավաքորդ Լեհաստանից։ Արդյունքում նա ստիպված է եղել վերադարձնել կտավը և ներքաշվել դատական քաշքշուկի մեջ։










