Բեն Աֆլեքն ու Սթիվեն Սփիլբերգը՝ ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակի հավակնորդներ

10:23 • 09.01.13

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի նախագահը հայտարարել է ամենամյա մրցանակի 5 հավակնորդների անունները։ Այս մրցանակը հանձնվում է գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրայում ձեռքբերումների համար, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով գիլդիայի կայքը։

 

Մրցանակի հավակնորդների թվում են 2012-ին «Արգո» ֆիլմը նկարահանած Բեն Աֆլեքը, «Թիրախ համար առաջին»-ի հեղինակ Քեթրին Բիգելոուն և «Լինքոլն» կինոժապավենի հեղինակ Սթիվեն Սփիլբերգը։

Հավակնորդների ցանկում են նաև «Թշվառները» ֆիլմի ռեժիսոր Թոմ Հուպերը և «Պիի կյանքը» ֆիլմի հեղինակ Էնգ Լին։

 

Մրցանակակրի անունը, որը հայտնի կդառնա փետրվարի 2-ին, «Օսկար»-ը ստանալու լուրջ շանսեր կունենա։ 1948-ից սկսած՝ մրցանակակիրները 65-ից 59 դեպքում ստացել են նաև Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը։