Բեյոնսեն հանդես կգա Օբամայի երդման արարողությանը
ԱՄՆ-ի վերընտրված նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողության ժամանակ ելույթ կունենան ամերիկյան փոփի հայտնի ներկայացուցիչներ, հաղորդում է INTERFAX-ը` հղում կատարելով USA Today-ին:
Մասնավորապես, երգչուհի Բեյոնսեն կկատարի ԱՄՆ ազգային հիմնը, իսկ ֆոլկ ժանրի երգիչ Ջեյմս Թեյլորը կկատարի «Ամերիկան չքնաղ է» հայրենասիրական երգը:
Եվս մեկ հայրենասիրական կատարում ` «Ամերիկա», որը Մեծ Բրիտանիայի ազգային հիմնի երաժշտության հիմքով է ստեղծվել, կկատարի դերասանուհի և երգչուհի Քելլի Կլարքսոնը:
ԱՄՆ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2013թ. հունվարի 21-ին:










