Ջենիֆեր Լոպեսն այս տարի պատրաստվում է թողարկել 10-րդ ալբոմը

13:24 • 09.01.13

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն այս տարի պատրաստվում է թողարկել իր 10-րդ ալբոմը, հայտնում է life.comments-ը։Այդ մասին հաստատել է անձամբ երգչուհին, ինչպես նաև հայտնի երաժշտական պրոդյուսեր Red One, ով համագործակցել է Լոպեսի հետ։

 

Նոր ալբոմ թողարկելու պլանների մասին Լոպեսը երկրպագուներին հայտնել է իր ամանորյա շնորհավորական ուղերձում, որը նա տեղադրել է Twitter-ի միկրոբլոգում։

«Ո՞վ է ուրախ նոր տարվա գալստյան առթիվ։ Ե՛ս։ Նոր բարձունքներ և հնարավորություններ։ 10-րդ ալբոմը 2013թ.-ին։ Սա իմ տարին է»,- գրել է երգչուհին։