Պիկասոյի կտավը վնասած երիտասարդը հանձնվել է ԱՄՆ ոստիկանությանը

12:30 • 09.01.13

Մեքսիկայի սահմանին ամերիկյան ոստիկանության աշխատակիցներին է հանձնվել Պաբլո Պիկասոյի 1929թ. «Կինը կարմիր բազմոցին» կտավը փչացրած երիտասարդը. նա կտավի վրա նկարել էր ցուլին սպանող ցլամարտիկի, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Միջադեպը տեղի էր ունեցել 2012-ի հունիսին, Հյուսթոն քաղաքի Menil Collection թանգարանում, որտեղ կտավը ներկայացված է բացման օրից՝ 1987թ.։ Դեպքից անմիջապես հետո նկարը տեղափոխվել է վերականգնման բաժին, որտեղ մասնագետներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ներկի հետքերը։


«Ես չեմ զղջում այն ամենի համար, ինչ արել եմ»,- ասել է 22-ամյա Ուրիել Լանդերոսը։


Վանդալիզմի ակտը գրանցվել էր թանգարանի տեսախցիկների և վկաների շնորհիվ, ովքեր այն նկարահանել են սմարթֆոններով։