Բեթհովենի №5 սիմֆոնիան գլխավորել է վարորդների համար ամենավտանգավոր դասական երաժշտությունների ցանկը (տեսանյութ)
Բրիտանացի գիտնականները հերքել են տարածված այն կարծիքը, թե ավտոմեքենայի ղեկին դասական երաժշտություն լսելը նպաստում է առավել անվտանգ երթևեկությանը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ինչպես պարզել են London Metropolitan University-ի մասնագետները, դասական երաժշտությունը նվազեցնում է վարորդի ուշադրությունն ու ռեակցիան։
«Երաժշտության ընտրությունը, որը մարդիկ լսում են մեքենա վարելիս, ազդում է երթևեկության անվտանգության վրա»,- նրանց եզրակացությունները մեջբերում է բրիտանական BBC-ն։
Միևնույն ժամանակ գիտնականները կազմել են վարորդների համար «առավել վտանգավոր» դասական երաժշտական ստեղծագործությունների ցուցակը։ Այն գլխավորել է Բեթհովենի №5 սիմֆոնիան։ Երկրորդ հորիզոնականում են Բախի Տոկատա և Ֆուգա ռե մինորը, երրորդ հորիզոնականում՝ Շտրաուսի «Երկնագույն Դունայ» վալսը։
Ստուգում է անցել նաև ռոք երաժշտությունը։ Պարզվել է, որ այս ստեղծագործությունների զգալի մասը դրական ազդեցություն է ունենում վարորդների վրա և բարձրացնում է ռեակցիան։ Այս շարքում առաջատար են Էլթոն Ջոնի և Aerosmith խմբի աշխատանքները։
Նորագույն հետազոտությունները ցույց են տվել նաև, որ վարորդների համար լավագույն երաժշտական ռիթմն այն է, որը համապատասխանում է մարդու սրտի զարկերի հաճախականությանը։










